Logo

Չուստ. «Մենք ի զորու ենք «Ռեալին» հաղթելուն»

00:23 / 20.11.2025Ֆուտբոլ
null

«Էլչեի» պաշտպան Վիկտոր Չուստը խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրում կայանալիք հանդիպման մասին, հայտնում է Marca-ն։

«Մենք ի զորու ենք «Ռեալին» հաղթելուն ու հավատում ենք, որ կարող ենք դա անել։ Թիմը վստահ է իր ուժերի վրա, ու ամեն օր տքնաջան աշխատում ենք` դրան հասնելու համար։

Վստահ եմ` լավ արդյունքի կհասնենք, եթե դուրս գանք դաշտ ու խաղանք մեր խաղը` ստանալով հաճույք։

Առաջին հերթին պետք է ցանկացած ակումբի համար բարդ մրցակից լինենք։ Թիմն իրեն ուժեղ է զգում և շատ երջանիկ։ Մենք հաճույք ենք ստանում մեր կատարած աշխատանքից, իսկ «Ռեալից» հարմար մրցակից չկա դա ապացուցելու համար»,- ասել է իսպանացի ֆուտբոլիստը։

25-ամյա պաշտպանը 2012-22թթ. եղել է «Ռեալի» համակարգում, ակումբի հիմնական թիմում անցկացրել է 3 հանդիպում։

«Էլչե» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 23-ին, մեկնարկը` ժամը 23:55-ին։

Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ