Logo

Ցիցիպաս. «Անհամբերությամբ եմ սպասում Խաչանովի դեմ խաղին»

11:01 / 25.01.2023Թենիս
Ստեֆանոս Ցիցիպաս-Խաչանով

Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը մեկնաբանել է «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճելը: Քառորդ եզրափակիչում աշխարհի չորրորդ ռակետը պարտության էր մատնել չեխ Իրժի Լեգեչկային` 6-3, 7-6, 6-4:

«Ես վստահ եմ ինձ զգում: Չեմ հիշում՝ երբ եմ վերջին անգամ այսքան վստահ խաղացել: Երբ ես կորտում եմ, չեմ մտածում բացասականի մասին: Պարզապես գնում եմ այնտեղ ու խաղում եմ:

Շատ ուրախ եմ կորտում գտնվելու կապակցությամբ, ուրախ եմ ելույթների, երկրպագուների հետ լուսանկարվելու համար: Անհամբերությամբ եմ սպասում Խաչանովի դեմ կիսաեզրափակիչի խաղին: 

Իհարկե, ես գոհ եմ իմ խաղից և ցանկանում եմ մոգական տպավորություններ ստեղծել այստեղ՝ Ավստրալիայում»,- Ցիցիպասի խոսքը մեջբերում է Tennis TV-ն:

Կարեն Խաչանով - Ստեֆանոս Ցիցիպաս մրցախաղը կկայանա հունվարի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 05:00-ին:

Հիշեցնենք, որ Australian Open-ի մրցանակային հիմնադրամը 51 միլիոն դոլար է: Գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը սենսացիոն պարտություն էր  կրել   երկրորդ շրջանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ