Logo

CIES-ի տվյալներով Ջուդ Բելինգեմն աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է

11:10 / 05.01.2024Ֆուտբոլ
null

CIES Football Observatory սպորտային հետազոտությունների կենտրոնը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր տրանսֆերային արժեքով ֆուտբոլիստների ցանկը:

Ցուցակը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, որի արժեքը կազմում է 267,5 միլիոն եվրո:

Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 251,2 միլիոն եվրո, երրորդում «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունյորն է՝ 250,3 միլիոն եվրո:

Լավագույն տասնյակում են նաև հետևյալ ֆուտբոլիստները.

Ռոդրիգո («Ռեալ», 247,9 միլիոն)

Բուկայո Սակա («Արսենալ», 223 միլիոն)

Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի», 195,8 միլիոն)  

Գավի («Բարսելոնա», 175,4 միլիոն)

Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի», 164,7 միլիոն)

Ջամալ Մուսիալա («Բավարիա», 152,4 միլիոն)

Մարտին Էդեգոր («Արսենալ», 150,6 միլիոն)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ