Logo

Տրանսֆերային ծախսերի ու եկամուտների լավագույն և վատագույն հարաբերակցությունն ունեցող ակումբները

19:32 / 08.02.2023ՍՊՈՐՏ
null

CIES Football Observatory-ն ներկայացրել է 2018 թվականից մինչև այժմ տրանսֆերային ծախսերի ու եկամուտների լավագույն և վատագույն հարաբերակցությունն ունեցող ակումբների ցուցակը:

Լավագույնների ցուցակը գլխավորում է Լիսաբոնի «Բենֆիկան»՝ 369 միլիոն եվրո եկամուտով: Պորտուգալական ակումբին հաջորդում են ֆրանսիական «Լիլը» (+308 միլիոն), Ամստերդամի «Այաքսը» (+292 միլիոն), ավստրիական «Զալցբուրգը» (+287 միլիոն) և Լիսաբոնի «Սպորտինգը» (+268 միլիոն):

Վատագույն հարաբերակցությունն ունի Լոնդոնի «Չելսին» (-749 միլիոն եվրո)։ Լոնդոնյան գրանդին հաջորդում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (-670 միլիոն), «Արսենալը» (-544 միլիոն), «Տոտենհեմը» (-477 միլիոն) և «Վեսթ Հեմը» (-435 միլիոն):

Հիշեցնենք, որ այս տարվա ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Չելսին» իրականացրել էր Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը՝ 121 միլիոն եվրոյով ձեռք բերելով «Բենֆիկայի» 22-ամյա արգենտինացի կիսապաշտպան, աշխարհի չեմպիոն Էնցո Ֆերնանդեսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ