Աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդևը Ցինցինատիի ATP «Մասթերս» 1000 շարքի մրցաշարում պայքարը սկսել է երկրորդ շրջանից, որտեղ առավելության է հասել հոլանդացի Բոտիկ վան դե Զանդշուլպի նկատմամբ:
1 ժամ և 35 րոպե տևած մրցախաղում ռուս թենիսիստը հաղթել է 6-4, 7-5 հաշվով: Մեդվեդևը կատարել է 7 էյս, թույլ տվել 4 կրկնակի սխալ, 9 հնարավորից իրացրել 3 բրեյք-փոինթ: Հոլանդացի թենիսիստը գրանցել է 4 էյս, թույլ տվել 11 կրկնակի սխալ, 3 հնարավորից իրացրել 1 բրեյք-փոինթ:
Դանիիլ Մեդվեդևը երրորդ շրջանում կհանդիպի Դենիս Շապովալով (Կանադա) - Թոմի Փոլ (ԱՄՆ) զույգի հաղթողին:


