Logo

Ցինցինատի․ Ջոկովիչի ու Ալկարասի 2-րդ հաղթանակները

10:10 / 18.08.2023Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում ընթացող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Երկրորդ մրցախաղում իսպանացի թենիսիստը 3 ժամ 8 րոպե տևողության պայքարում հաղթել է ամերիկացի Թոմի Փոլին՝ 7:6 (8:6), 6:7 (0:7), 6:3։

Կիսաեզրափակիչի ուղեգիրը 20-ամյա Ալկարասը կվիճարկի ավստրալացի Մաքս Պերսելի հետ։

Քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաև աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը, որն ուժեղ է գտնվել ֆրանսիացի Գաել Մոնֆիսից՝ 6:3, 6:2։ Մրցախաղը տևել է 1 ժամ 9 րոպե։

36-ամյա սերբ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Թեյլոր Ֆրիտցը։

Ցինցինատիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 6,6 միլիոն դոլար է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ