Logo

Ցինցինատի․ Ջոկովիչն ու Ալկարասը կիսաեզրափակիչում են

11:19 / 19.08.2023Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը և երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս են եկել ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում ընթացող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչում իսպանացի թենիսիստը 3 սեթում հաղթել է ավստրալացի Մաքս Պերսելին՝ 4-6, 6-3, 6-4։ Մրցախաղը տևել է 2 ժամ 13 րոպե։

Սերբ թենիսիստը 1 ժամ 2 րոպեում 6-0, 6-4 հաշվով վստահ հաղթանակ է տարել ամերիկացի Թեյլոր Ֆրիտցի նկատմամբ։

Այս հաղթանակից հետո Նովակ Ջոկովիչը նվաճել է ATP-ի ամփոփոիչ մրցաշարի ուղեգիր։ Ավելի վաղ մրցաշարի մասնակցության իրավունք էր ստացել նաև Ալկարասը։

Կիսաեզրափակիչում 36-ամյա Ջոկովիչի մրցակիցը կլինի Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը, իսկ 20-ամյա Ալկարասն ուժերը կչափի լեհ Հուբերտ Հուրկաչի հետ։

Ցինցինատիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 6,6 միլիոն դոլար է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ