Logo

Ցինցինատի. Խաչանովն ու Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից

23:07 / 11.08.2025Թենիս
Պաշտոնական
null

Ռուսաստանը ներկայացնող թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը Ցինցինատիի «Մասթերսում» հրաժարվել են զուգախաղի պայքարից:

Նրանք առաջին շրջանում պետք է մրցեին Սալվադորից Մարսելո Արևալոյի և խորվաթ Մատե Պավիչի դեմ: Որոշվել է Խաչանովին և Ռուբլյովին փոխարինել Հնդկաստանը ներկայացնող Աներուդ Չանդրասեկհար-Ռամկումար Ռամաթան զույգով:

Ի դեպ, Արևալոն և Պավիչը Ցինցինատիի «Մասթերսի» զուգախաղի նախորդ տարվա հաղթողներն են:

Ավելի վաղ հայ թենիսիստ Խաչանովը Ցինցինատիի «Մասթերսի» մենախաղում պայքարը սկսել էր հաղթանակով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ