Իգա Շվյոնտեկը կարիերայում առաջին անգամ դուրս է եկել Ցինցինատիի «Մասթերսի» կանանց մենախաղի եզրափակիչ։
Մրցաշարի կիսաեզրափակիչում աշխարհի երրորդ ռակետը 7-5, 6-3 հաշվով հաղթել է Ելենա Ռիբակինային (Ղազախստան, 10-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 40 րոպե։
Շվյոնտեկը տիտղոսը կվիճարկի Յասմին Պաոլինի (Իտալիա, 9-րդ ռակետ) - Վերոնիկա Կուդերմետովա (Ռուսաստան, 36-րդ ռակետ) մրցախաղի հաղթողի դեմ։


