Logo

Ցինցինատի. Շվյոնտեկը հաղթեց Ռիբակինային ու եզրափակիչում է

23:56 / 17.08.2025Թենիս
null

Իգա Շվյոնտեկը կարիերայում առաջին անգամ դուրս է եկել Ցինցինատիի «Մասթերսի» կանանց մենախաղի եզրափակիչ։

Մրցաշարի կիսաեզրափակիչում աշխարհի երրորդ ռակետը 7-5, 6-3 հաշվով հաղթել է Ելենա Ռիբակինային (Ղազախստան, 10-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 40 րոպե։

Շվյոնտեկը տիտղոսը կվիճարկի Յասմին Պաոլինի (Իտալիա, 9-րդ ռակետ) - Վերոնիկա Կուդերմետովա (Ռուսաստան, 36-րդ ռակետ) մրցախաղի հաղթողի դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ