Logo

Վենսան Կոմպանին՝ «Բարնլիի» գլխավոր մարզիչ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:39 / 14.06.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Վենսան Կոմպանի

«Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Վենսան Կոմպանին գլխավորել է «Բարնլին»՝ տեղեկանում ենք անգլիական ակումբի պաշտոնական կայքից: Կողմերը կնքել են 3 տարվա պայմանագիր:

««Բարնլին» պատմական թիմ է, և ինձ համար մեծ պատիվ է նշանակվել այս ակումբի գլխավոր մարզիչ: Անհամբերությամբ սպասում եմ ֆուտբոլիստների հետ աշխատելուն և դրական, կենսունակ թիմ ստեղծելուն, որը կուրախացնի մեր երկրպագուներին:

Ես տպավորված եմ ակումբի ղեկավարության տեսլականով, որը համահունչ է իմ հայացքներին: Անհամբեր սպասում եմ գլխավոր մարզչի աշխատանքներն սկսելուն, մենք մտնում ենք կարևոր մրցաշրջան»,- Կոմպանիի խոսքն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:

36-ամյա Կոմպանին մինչև այս գլխավորել է միայն բելգիական «Անդերլեխտը», որտեղ ավարտել է ֆուտբոլիստի կարիերան:

Հիշեցնենք՝ 2022/2023 մրցաշրջանում «Բարնլին» կխաղա Անգլիայի երկրորդ լիգայում՝ Չեմպիոնշիփում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ