Logo

Copa del Rey. «Աթլետիկոն» ռևանշի հասավ «Ռեալի» նկատմամբ

03:11 / 19.01.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Աթլետիկոն» «Մետրոպոլիտանո» ստադիոնում հյուրընկալեց «Ռեալին» և հաղթեց 4-2 հաշվով:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում տանտերերի կազմում աչքի ընկան Անտուան Գրիզմանը և Ռոդրիգո Ռիքելմեն:

Հունվարի 10-ին թիմերը հանդիպել էին նաև Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչում, որտեղ «Արքայական ակումբն» առավելության էր հասել 5-3 հաշվով:

Թիմերի միջև հաջորդ հանդիպումը կկայանա փետրվարի 5-ին՝ Լա լիգայի 23-րդ տուրում:

Ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգիր էին ձեռք բերել «Սևիլիան», «Մալյորկան», «Աթլետիկը», «Սելտան», «Ռեալ Սոսյեդադը», «Ժիրոնան» և «Բարսելոնան»:

Քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա այսօր, իսկ կիսաեզրափակիչի մասնակիցները հայտնի կդառնան հաջորդ շաբաթ:

Իսպանիայի արքայական գավաթ, 1/8 եզրափակիչ

«Աթլետիկո» - «Ռեալ»՝ 4-2

Սամուել Լինո, 39, Ալվարո Մորատա, 57, Անտուան Գրիզման, 100, Ռոդրիգո Ռիքելմե, 119 - Յան Օբլակ, 45+1 (ինքնագոլ), Խոսելու, 82

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ