Logo

COPE. «Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել

19:26 / 20.07.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» 24 ժամում ակումբի վինգեր Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։

Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բլաուգրանայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։

Յամալի՝ «10» համարով մարզաշապիկներն այժմ վաճառվում են աշխարհի 170 երկրներում։

18-ամյա եզրայինը հուլիսի 16-ին է «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգումից հետո ստացել «10» համարի խաղաշապիկը։

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ