Logo

COPE. «Ռեալը» խուսափում է «Ոսկե գնդակի» մասին խոսելուց

17:50 / 08.08.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» խուսափում է «Ոսկե գնդակի» մասին խոսելուց, գրում է COPE-ն։

Ֆուտբոլի անհատական գլխավոր մրցանակին «Ռեալից» հավակնում են Կիլիան Մբապեն, Ջուդ Բելինգհեմն ու Վինիսիուս Ժունիորը։ «Արքայական ակումբը» սոցիալական ցանցերում չի շնորհավորել իր ֆուտբոլիստներին նոմինացվելու համար ու ընդհանրապես չի անդրադարձել «Ոսկե գնդակին»:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Իսպանիայի 36-ակի չեմպիոնը չէր ներկայացել Փարիզում կայացած մրցանակաբաշխությանը, քանի որ ակումբին արարողությունից ժամեր առաջ հայտնի էր դարձել, որ մրցանակը ստանալու է ոչ թե Վինիսիուս Ժունիորը, այլ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին:

«Ոսկե գնդակի» այս տարվա արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին Փարիզի «Շատլե» թատրոնում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ