Մադրիդի «Ռեալի» ու Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան համեմատական է անցկացրել Պրիմերայի ու Պրեմիեր լիգայի միջև։
«Վերջին տարիներին ԱՊԼ-ն լավ է ղեկավարվում, Անգլիան ավելի հզոր է տնտեսապես։ Դա ավելի ցայտուն երևում էր համավարակի ժամանակ, քանի որ նույնիսկ այդ ժամանակ նրանք կարողանում էին լավ ֆուտբոլիստներ գնել։ Այնուամենայնիվ, ֆուտբոլը միայն փողը չէ։ Անցյալ մրցաշրջանում «Ռեալը» պայքարից դուրս թողեց «Լիվերպուլին», չնայած չկարողացավ հաղթահարել «Չելսիի» արգելքը։
Տեսնենք՝ ինչ կլինի այս մրցաշրջանում։ «Ռեալն» ուժեղ է ու պայքարելու է մինչև վերջ։ Ակնհայտ է՝ ԱՊԼ-ում անգամ «Նյուքասլի» ու «Նորվիչի» պես հետնապահներն են ավելի շատ եկամուտ ստանում, քան իսպանական կամ իտալական ակումբները, և պատճառը հեռուստատեսային իրավունքների վաճառքից ստացած եկամուտի տարբերությունն է»,- Կուրտուայի խոսքն է մեջբերում AS-ը։