Logo

Աղբյուր. «Ցրվենա Զվեզդան» 1,3 միլիոն եվրո է առաջարկել՝ Թիկնիզյանի տրանսֆերի համար

14:59 / 29.05.2025Ֆուտբոլ
null

«Ցրվենա Զվեզդան» ու «Լոկոմոտիվը» բանակցել են Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ, գրում է РБ Спорт-ը:

Սերբական ակումբը 1,3 միլիոն եվրո է առաջարկել՝ Հայաստանի հավաքականի ձախ պաշտպանի տեղափոխության համար: Առաջարկում նախատեսված է եղել նաև 700 000 եվրո պարգևավճար, որի պայմանների բավարարման դեպքում տրանսֆերի գինը կհասներ 2 միլիոն եվրո: «Լոկոմոտիվը» ցանկանում է 2 միլիոն եվրո՝ առանց պարգևավճարի պայմանի, այդ պատճառով մերժել է առաջարկը:

Թիկնիզյանի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Ավելի վաղ նա հայտարարել էր ակումբից հեռանալու ցանկության մասին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ