Logo

«Քրիստալ Փելասը»` Անգլիայի սուպերգավաթակիր

20:17 / 10.08.2025Ֆուտբոլ
null

«Քրիստալ Փելասը» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Անգլիայի Սուպերգավաթը։

Տիտղոսային խաղում երկրի գավաթակիրը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց չեմպիոն «Լիվերպուլին»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով։

«Լիվերպուլից» երեք ֆուտբոլիստ` Մոհամեդ Սալահը, Ալեքսիս Մաքալիսթերն ու Հարվի Էլիոթը չկարողացան գոլով աչքի ընկնել հետխաղյա 11-մետրանոցից։ Լոնդոնյան ակումբից էլ նշակետից վրիպեցին Էբերեչի Էզեն ու Բոռնա Սոսան։

Անգլիայի Սուպերգավաթ

«Քրիստալ Փելաս» - «Լիվերպուլ»` 2-2 (11-մետրանոցներով` 3-2)

Ժան-Ֆիլիպ Մատետա, 17 (11մ), Իսմաիլա Սար, 77 - Ուգո Էկիտիկե, 4, Ժերեմի Ֆրիմպոնգ, 21

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ