Logo

Ցուցանիշ, որով Հոլանդը միակն է «Մանչեսթեր Սիթիի» պատմության մեջ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
09:31 / 07.09.2022• ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձել է «Քաղաքայինների» պատմության առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Անգլիայի Պրեմիեր լիգայի ու Չեմպիոնների լիգայի նորամուտի խաղերում, հայտնում է Goal.com-ը։

22-ամյա հարձակվողը Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Սիթիի» կազմում նորամուտի խաղում 2 գնդակ էր ուղարկել իսպանական «Սևիլիակի» դարպասը։

2022/23 մրցաշրջանում Հոլանդը մասնակցել է 8 խաղի, խփել 12 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում մրցել էր «Սևիլիայի» հետ ու հաղթել 4-0 հաշվով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ