NBA-ի չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» առաջատար բասկետբոլիստ, ամերիկացի Ստեֆեն Քարին հստակ դիրքորոշում ունի ապագայի վերաբերյալ:
«Նոր էմ ավարտել իմ 13-րդ մրցաշրջանը: Շատ ուրախ եմ ասել, որ այս բոլոր տարիներն անցկացրել եմ նույն թիմում։ Սա առանձնահատուկ տեղ է ինձ համար։ Անկեղծ ասած՝ ցանկանում եմ «Գոլդեն Սթեյթում» մնալ մինչև կարիերայիս ավարտը: Ցանկանում եմ, որ այս ակումբն իմ միակ տունը լինի։
Ես ու ընտանիքս մտածել ենք իմ՝ կարիերան ավարտելու մասին և եկել ենք այն եզրակացության, որ միշտ արմատներ ենք ունենալու այստեղ։ Մենք կապ կունենանք այս վայրի հետ և այն կանվանենք տուն»,- Քարիի խոսքը մեջբերում է Fadeaway World-ը։
Ստեֆեն Քարին 2009 թվականից խաղում է «Գոլդեն Սթեյթում»: 34-ամյա ամերիկացին «Ուորիորզի» կազմում դարձել է NBA-ի քառակի չեմպիոն և երկու անգամ ճանաչվել է լիգայի ամենաարժեքավոր բասկետբոլիստ:


