NBA-ի չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» առաջատար Ստեֆեն Քարին կվարի ESPY մրցանակաբաշխությունը, հայտնում է ESPN-ը:
ESPY-ն ամերիկյան ESPN հեռուստաընկերության կողմից անցկացվող ամենամյա մրցանակաբաշխություն է, որը երկրպագուների քվեարկությամբ որոշում է մարզաշխարհի տարվա լավագույններին: Մրցանակաբախությունն անցկացվում է 1993 թվականից:
Քարին ESPY մրցանակաբաշխությունում առաջադրվել է NBA-ի «Տարվա լավագույն խաղացող» և «Լավագույն ռեկորդային ելույթ» անվանակարգերում: Քարիի թիմակից Քլեյ Թոմփսոնը առաջադրվել է «Տարվա լավագույն վերադարձ», իսկ «Գոլդեն Սթեյթը»՝ «Լավագույն թիմ» անվանակարգերում:
ESPY մրցանակաբաշխությունը կանցկացվի հուլիսի 20-ին Լոս Անջելեսում:


