Մյունխենի «Բավարիան» եվրոպական թոփ-5 ազգային առաջնությունների միակ թիմն է, որն ընդհանուր 100 և ավելի գոլ է խփել ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:
Մյունխենյան գրանդը 3-0 հաշվով հաղթել է Բեռլինի «Ունիոնին» Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում: Հոբելյանական գոլը խփել է կամերունցի հարձակվող Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը, որը 31-րդ րոպեին բացել է հաշիվը:
22 խաղից հետո «Բավարիան» 46 միավորով առաջատարն է, Դորտմունդի «Բորուսիան» նույնպես 46 միավոր է վաստակել, բայց հավելյալ ցուցանիշներով երկրորդն է, մայրաքաղաքը ներկայացնող «Ունիոնը» 43 միավորով երրորդ տեղում է:


