Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը մեկնարկից խաղադաշտ դուրս կգա Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայության առաջին մրցավեճում և տպավորիչ ցուցանիշ կգրանցի:
Opta վիճակագրական ռեսուրսը հայտնում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը 32-րդ հանդիպումը կանցկացնի Չեմպիոնների լիգայում:
Պատմության մեջ մինչև 21 տարեկան դառնալը Բելինգեմից շատ հանդիպում գլխավոր եվրագավաթում անցկացրել է միայն կատալոնական «Բարսելոնայի», Լոնդոնի «Արսենալի» և «Չելսիի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, իսպանացին 34 հանդիպման էր մասնակցել Չեմպիոնների լիգայում:
«Բավարիա» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի Fast Sports հեռուստաալիքով:
Հիշեցնենք, որ գլխավոր եվրագավաթի կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Դորտմունդի «Բորուսիան» և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն: