«Հյուսթոն Ռոքեթսի» ամերիկացի հարձակվող Քևին Դյուրանտը NBA-ի պատմության մեջ 8-րդ բասկետբոլիստն է, որը կարիերայում հատել է 31,000 միավորի շեմը:
Դյուրանտը «Ֆինիքս Սանզի» դեմ խաղում 28 միավոր է վաստակել և կարիերայում հասել այդ նվաճմանը: Կարիերայում 31,000 միավորի շեմն ավելի վաղ հատել էին նաև Ուիլթ Չեմբեռլեյնը, Քարիմ Աբդուլ-Ջաբարը, Մայքլ Ջորդանը, Կառլ Մալոնը, Քոբի Բրայանտը, Դիրկ Նովիցկին և Լեբրոն Ջեյմսը։
NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


