Logo

Ցուցանիշ, որով Լևանդովսկին Լա լիգայում զիջում է միայն Ռոնալդուին

12:26 / 20.02.2023ՍՊՈՐՏ
Ռոբերտ Լևանդովսկի-6

Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 21-րդ դարում Լա լիգայում 15 գոլի սահմանը երկրորդ ամենաարագը հատած ֆուտբոլիստն է, հայտնում է Squawka-ն:

34-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի առաջնությունում 15 գոլ է խփել անցկացրած 19 խաղերում: 15 գոլի սահմանը Լա լիգայում ամենաարագը հատել է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 2009 թվականին Մադրիդի «Ռեալի» կազմում այդքան գոլ խփել էր 17 հանդիպումներում:

Հիշեցնենք, որ Լևանդովսկին Իսպանիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է: Լեհաստանի հավաքականի ավագը նախորդ տարվա հուլիսի 19-ից է խաղում «Բարսելոնայում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, դարձել 24 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ