Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում ամենաշատն է վազել Թուրինի «Յուվենտուսի» դեմ Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում (1-0)։
35-ամյա կիսապաշտպանը վազել է 12.806 կմ։ Այդ ցուցանիշով երկրորդ տեղում Հաքան Չալհանօղլուն է՝ 12.617 կմ, հաղորդում է Fcinterdata-ն։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր ամբողջ հանդիպմանը, իսկ 51-րդ րոպեին զգուշացվել էր դեղին քարտով: Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 2 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:
Covered most distance vs Juventus. 35 years, what a beast.
— F.C. InterData (@Fcinterdata) February 4, 2024
12.806 km - @HenrikhMkh
12.617 km - Calhanoglu
11.654 km - Pavard
11.585 km - Barella
10.860 km - Martinez


