Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը պատմության երկրորդ ամենաերիտասարդ թենիսիստուհին է, որը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 20 սեթում հաղթել է «չոր» հաշվով, հայտնում է Opta-ն:
22-ամյա լեհ թենիսիստուհին «Ուիմբլդոնի» երկրորդ շրջանում 6-2, 6-0 հաշվով հաղթել էր իսպանացի Սարա Սորիբեսին:
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 2008 թվականին 21 տարեկանում հասել էր երկու տասնյակ «չոր» հաշվով հաղթած սեթերի նշագծին:
Հիշեցնենք, որ Շվյոնտեկը «Ուիմբլդոնի» երրորդ շրջանում կհանդիպի ֆրանսուհի Դիան Պարիի և խորվաթ Պետրա Մարտիչի մրցախաղի հաղթողին:


