Անգլիայի առաջնության 30-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական խաղադաշտում 2-1 հաշվով հաղթեց «Բրայթոնին»:
Տանտերերի առաջին գոլը խփեց հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնը: 30-ամյա ֆուտբոլիստը դարձավ պատմության մեջ առաջին ասիացին, որն Անգլիայի Պրեմիեր լիգայում հատեց 100 գոլի սահմանը:
Հիշեցնենք, որ Սոնը «Տոտենհեմում» ելույթ է ունենում 2015 թվականից: Լոնդոնյան ակումբի կազմում ընդհանուր 364 խաղում նա խփել է 142 գոլ, կատարել 78 գոլային փոխանցում: