Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն 21-րդ դարում 4-րդ ֆուտբոլիստն է, որը 1 տարվա ընթացքում ակումբի և հավաքականի կազմում ընդհանուր 60 կամ ավելի գոլ է խփել, հաղորդում է PopFoot-ը:
Ավարտվող տարվա ընթացքում Մբապեն 60 գոլ է խփել: Հարձակվողը 53 գոլ խփել է «Ռեալի» կազմում, 7-ը` Ֆրանսիայի ազգային հավաքականում:
21-րդ դարում մեկ տարվա ընթացքում ավելի շատ գոլ են խփել միայն Կրիշտիանու Ռոնալդուն (63՝ 2012 թվականին, 69՝ 2013 թվականին, 61՝ 2014 թվականին), Լիոնել Մեսին (91՝ 2012 թվականին) և Ռոբերտ Լևանդովսկին (69՝ 2021 թվականին)։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


