«Չելսիի» ֆուտբոլիստ Քոլ Պալմերը տանը կոտրել է ոտքի մատը, տեղեկացնում է BBC-ն։
Անգլիացին բաց կթողնի լոնդոնյան թիմի առաջիկա հանդիպումները, չի մասնակցի նաև «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը։
«Դա ամոթ է։ Նա արդեն ապաքինվել էր վնասվածքից ու պետք է միանար թիմի մարզումներին», - ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան։
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


