«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կատակել է Միկել Արտետայի գլխավորությամբ «Արսենալի»` Անգլիայում հնարավոր չեմպիոնության թեմայով, հաղորդում է Goal.com-ը:
«Եթե Արտետան նվաճի Պրեմիեր լիգայի տիտղոսը, դա կլինի շատ գումար ծախսելու, ոչ թե քրտնաջան աշխատանքի շնորհիվ (խմբ. կատակում է):
Նման է «Լիվերպուլի» իրավիճակին։ Եթե Սլոթը կրկին հաղթի Պրեմիեր լիգան, դա պայմանավորված կլինի շատ գումար ծախսելով։ Սա բոլորի հետ էլ պատահել է։
Ես կարող եմ ասել միայն, որ նրանք իմաստուն կերպով գործեցին։ «Արսենալը» ծախսեց այնքան, որքան պետք էր՝ Պրեմիեր լիգայի ու Եվրոպայի լավագույն թիմերի հետ մրցելու համար:
Արտետայի թիմը քայլ առ քայլ, տրանսֆերային պատուհան առ տրանսֆերային պատուհան, ավելի լավն է դառնում»,- ասել է կատալոնացի մասնագետը:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


