Logo

«Դա լավ գաղափար չէ ԱԱ-ի համար». ՈՒԵՖԱ-ի նախագահի հայտարարությունը

21:28 / 03.04.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունը 64 հավաքականով անցկացնելու ՖԻՖԱ-ի գաղափարին, հաղորդում է The Guardian-ը:

«Կարծում եմ, որ դա լավ գաղափար չէ աշխարհի առաջնության համար: Լավ գաղափար չէ նաև եվրոպական գոտու որակավորման փուլի համար:

Ուստի ես չեմ աջակցում այդ գաղափարը: Ես չգիտեմ, թե որտեղից է այն եկել, բայց տարօրինակ է, որ մենք ոչինչ չգիտեինք ՖԻՖԱ-ի խորհրդի այս առաջարկից առաջ»,- ասել է Չեֆերինը:

Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությանը կմասնակցեն 32 հավաքականներ: ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում անցկացվելիք Մունդիալը մասնակիցների քանակով ռեկորդային կլինի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ