Գիտնականների միջազգային խումբը կարողացել է գուշակել իտալացի հանճար Լեոնարդո դա Վինչիի գաղտնիքներից ևս մեկը: Այս անգամ նրանց հաջողվել է բացահայտել նկարչի կիրառած տեխնիկայի ծագման գաղտնիքը:
Digital Archaeology and Cultural Heritage գիտական ամսագիրը գրում է, որ Ռենեսանսի դարաշրջանում արված Մադոննայի և երեխա Հիսուսի պատկերների հիմքում տարրերի շրջանաձև դասավորությունն է: Այդ տեխնիկան Իտալիա և Եվրոպական մյուս երկրներ էր եկել արաբական և պարսկական գեղանկարչական արվեստի ավանդույթներից: Իրերի հենց այդտեսակ դասավորությունն է շատ տիպական Դա Վինչիի և նրա դպրոցի աշակերտների աշխատանքների համար:
Դա Վինչիի ստեղծագործությունների մեջ նոր փաստեր գտնելու համար կիրառվել են թվային տեխնոլոգիաներ:

