ՈՒԵՖԱ-ն հատուկ նախաձեռնությամբ է հանդես եկել ՊՍԺ - «Տոտենհեմ» սուպերգավաթային հանդիպման մեկնարկից առաջ:
Եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցը, դատապարտելով իսրայելա-պաղեստինյան պատերազմը, հատուկ պաստառներ էր պատրաստել, որտեղ գրված էր հստակ ուղերձ. «Դադարե՛ք սպանել երեխաներին, դադարե՛ք սպանել քաղաքացիներին»:
Խաղի ավարտից հետո տոնակատարությանը մասնակցել են նաև ՈՒԵՖԱ-ի կողմից հրավիրված պաղեստինցի փախստական երեխաներ:


