Logo

Դադարեցվել է «Հրաշք կինը 3» ֆիլմի աշխատանքը

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:15 / 09.12.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

DC Studios-ի նոր ղեկավարներ Ջեյմս Գանը և Փիթեր Սաֆրանը դադարեցրել են «Հրաշք կինը 3» («Wonder Woman 3») ֆիլմի ստեղծման աշխատանքը, հայտնում է Variety-ն։

Աղբյուրի համաձայն՝ ֆիլմի ռեժիսոր Փեթի Ջենքինսը DC-ի ղեկավարությանը ներկայացրել է «Հրաշք կինը 3»-ի տարբերակը, սակայն ստուդիան չի հավանել այն։ Նման որոշումը բացատրվել է նրանով, որ նոր ֆիլմի գաղափարը համահունչ չէ նոր ղեկավարների ապագա պլաններին՝ կապված DC տիեզերքի հետ։ Հստակեցվում է, որ ստուդիան հրաժարվել է առաջ մղել այս նախագիծը Warner Bros.-ում:

Միևնույն ժամանակ, երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ին, «Հրաշք կինը» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Գալ Գադոտը գրառում է կատարել Instagram-ի իր էջում՝ նվիրված իր կերպարին: Դերասանուհին գրել է, որ երախտապարտ է նման անհավատալի, խորհրդանշական կերպարի մարմնավորելու հնարավորության համար և անհամբերությամբ սպասում է այս պատմության հաջորդ մասն իր երկրպագուներին ներկայացնելուն:

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ