ՖԻՖԱ-ն ցանկանում է ԱՄՆ-ում մեկնարկելիք աշխարհի ակումբային առաջնության ժամանակ, որոշ երկրպագուների տեղերը փոխելով, ստեղծել անշլագ տրիբունաների տպավորություն, գրում է բրիտանական Daily Mail-ը:
Երկրպագուները համեմատաբար մոտ կլինեն տեսախցիկներին, ինչը կստեղծի ցանկալի էֆեկտ հեռարձակումների ժամանակ: Որոշ երկրպագուներ նկատել են, որ տրիբունաներում իրենց տեղերը փոխվել են:
Երկրպագուներից ոչ մեկը որոշման արդյունքում չի տուժի այն առումով, որ չի ստանա իր վճարած գնից ցածր կատեգորիայի նստատեղ, ավելին՝ որոշ երկրպագուներ կնստեն ավելի թանկարժեք տեղերում, քան նախատեսել էին: ՖԻՖԱ-ի աղբյուրները բրիտանական լրատվամիջոցին պարզաբանել են, որ դա տարածված պրակտիկա է, և նպատակն այն է, որ միջոցառումն անցնի ամբողջապես տոնական մթնոլորտում:
Մրցաշարը կմեկնարկի հունիսի 15-ին: Բացման խաղում կմրցեն ամերիկյան «Ինտեր Մայամին» ու Եգիպտոսի «Ալ Ահլին»: Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 04:00-ին:
Կարդացեք նաև՝