Logo

Daily Mail. Ալիսոնը կվերադառնա խաղադաշտ

00:21 / 21.11.2025Ֆուտբոլ
null

«Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խաղում «Լիվերպուլի» դարպասը կպաշտպանի Ալիսոն Բեկերը, հաղորդում է Daily Mail-ը:

Բրազիլացին ազդրի վնասվածքի պատճառով բաց է թողել 1,5 ամիս, այդ ընթացքում Անգլիայի չեմպիոնի դարպասը պաշտպանել է վրացի Գեորգի Մամարդաշվիլին:

Ընթացիկ մրցաշրջանում Ալիսոնն անցկացրել է 9 խաղ, որոնցում բաց է թողել 12 գոլ, 2 մրցավեճում անառիկ է պահել դարպասը:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ