Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թրևոր Սինքլեյրը սնանկ է ճանաչվել, հայտնում է Daily Mail-ը։
Մեծ Բրիտանիայի եկամուտների ու մաքսային կառավարման ծառայությունը (HMRC) Սինքլեյրին սնանկ է ճանաչել չվճարված հարկերի ու տուգանքների համար, որոնք կազմել են ընդհանուր 36,424 ֆունտ։
Նախկին վինգերը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Վեսթ Հեմում», ՔՊՌ-ում, «Մանչեսթեր Սիթիում», «Քարդիֆում» և «Բլեքփուլում»։ Նա 1999-2003թթ. հրավիրվել է Անգլիայի հավաքական, որի կազմում 12 խաղում կատարել 1 ասիստ։


