Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են «Բավարիայի» կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչի ծառայություններով, գրում է Daily Mail-ը։
«Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կապ են հաստատել գերամանացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։
«Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային դուր է գալիս 21-ամյա կիսապաշտպանի խաղը: Կատալոնացին ուզում է ձեռք բերել նրա որակներով ֆուտբոլիստ։
Պավլովիչին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև ՊՍԺ-ն ու «Յուվենտուսը»։
Երիտասարդ ֆուտբոլիստը «Բավարիայի» համակարգում է 2011թ. հուլիսից։ Նա ակումբի հիմնական թիմում 62 խաղում գրանցել է 4 գոլ ու 3 ասիստ։


