Logo

Daily Mail. «Ինտեր Մայամին» դիտարկում է Նեյմարի տրանսֆերը

00:16 / 12.10.2025Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» ղեկավարությունը սկսել է մտածել հունվարին կազմն ուժեղացնելու մասին, ակումբի տրանսֆերային թիրախներից մեկը բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարն է, հաղորդում է Daily Mail-ը:

Բրազիլացի 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կսպառվի տարվա ավարտին, նրան կարող է հետաքրքրել ԱՄՆ-ում կարիերան շարունակելու տարբերակը, քանի որ ամռանը Մունդիալն է:

Նեյմարը հարազատ թիմում խաղային պրակտիկայի խնդիր ունի, հիմնականում խանգարում են վնասվածքները: Նա կարող է արագորեն հարմարվել «Ինտեր Մայամիում», քանի որ այնտեղ են հանդես գալիս կատալոնական «Բարսելոնայում» իր նախկին խաղընկերներ Լիոնել Մեսին ու Լուիս Սուարեսը:

Դրանից բացի, «Ինտեր Մայամիում» լրջորեն դիտարկում են Եվրոպայից ֆուտբոլիստներ ձեռք բերելու տարբերակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ