Logo

Daily Mail. Քեյնը մեկ նպատակով կարող է վերադառնալ Անգլիա

19:24 / 22.09.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա, հաղորդում է Daily Mail-ը:

Եթե Անգլիայի հավաքականի գոլահարը ձմռանն ակումբին տեղեկացնի, որ մտադիր է վերադառնալ Պրեմիեր լիգա, «Բավարիան» ամռանը կարող է նրա տրանսֆերային իրավունքը վաճառել 65 միլիոն եվրոյով:

«Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստը դեռևս մտածում է Պրեմիեր լիգայի պատմության մեջ գլխավոր ռմբարկու դառնալու մասին: Այս պահի դրությամբ Քեյնն Անգլիայի առաջնությունում խփել է 213 գոլ, գլխավոր ռմբարկու Ալան Շիրերն ունի 260 գոլ։

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ