Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Դիոգու Ժոտային ու նրա եղբորը` Անդրեին, կհուղարկավորեն նրանց հայրենի քաղաք Պորտուում, հաղորդում է Daily Mail-ը։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Սան Կոսմեում, որը մոտ է Պորտուգալիայի հյուսիսում գտնվող Պորտու քաղաքին: Դիոգուն Պորտուում էր երկու շաբաթ առաջ ամուսնացել իր սիրելիի` Ռուտեի հետ։ Հոգեհանգստի արարողությունը կանցկացվի հուլիսի 4-ին, հուղարկավորությունը` մեկ օր անց:
28-ամյա Ժոտան ու նրա 26-ամյա եղբայրը, որը ևս ֆուտբոլիստ էր, մահացել էին հուլիսի 3-ի վաղ առավոտյան իսպանական Սամորա քաղաքում տեղի ունեցած ավտովթարից:
Կարդացեք նաև՝
- Marca-ն մանրամասներ է հաղորդել Դիոգու Ժոտայի ողբերգական մահվան դեպքից
- «Լիվերպուլի» հայտարարությունը Դիոգու Ժոտայի ողբերգական մահվան վերաբերյալ
- «Հարգված թիմակիցների ու մրցակիցների կողմից, վարակիչ ուրախությամբ». Պորտուգալիայի ՖՖ-ի հայտարարությունը
- Ռոնալդուն հուզիչ գրառում է կատարել Ժոտայի մահվան կապակցությամբ
- Դիոգո՛ւ, դու երբեք մենակ չես քայլի
- «Դուք երբեք մենակ չեք քայլի». Առնե Սլոտն արձագանքել է Դիոգու Ժոտայի և նրա եղբոր մահվանը
- «Լիվերպուլը» հավերժացրել է Ժոտայի խաղային համարը


