Logo

Դալալոյան. «Հայաստանից առաջարկ չեմ ստացել»

19:37 / 19.04.2023Մարմնամարզություն
null

Սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանը, որը ներկայացնում է Ռուսաստանը, հերքել է, որ ինքն ստացել է Հայաստանի հավաքականում ելույթ ունենալու առաջարկ:

«Ես ոչ մի առաջարկ չեմ ստացել։ Չգիտեմ, թե որտեղից են այդ խոսակցությունները: Որևէ քննարկում չի կարող լինել, ես երբեք չեմ մտածել այլ երկիր ներկայացնելու մասին։ Մեծացել եմ Ռուսաստանում և անչափ շնորհակալ եմ այս երկրին իմ զարգացման և կարիերայիս մեջ ունեցած ներդրման համար:

Ճանաչելով ֆեդերացիաների բազմաթիվ ղեկավարների Հայաստանից՝ վստահ եմ, որ ռուսաստանցի մարզիկների համար այսքան ծանր պահին նրանք չէին օգտվի այս իրավիճակից։ Վստահ եմ, որ դա չէր կարող լինել»,- հայ մարզիկի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Ավելի վաղ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել էր, որ Արթուր Դալալոյանին և գեղասահքի Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դանիելյանին Հայաստանի հավաքականներ հրավիրելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Հիշեցնենք, որ 26-ամյա Դալալոյանը նաև աշխարհի եռակի և Եվրոպայի 5-ակի չեմպիոն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա