Սենեգալի ազգային հավաքականի և Գյումրիի «Շիրակի» նախկին կիսապաշտպան Դամե Դիոպը կարիերան կշարունակի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկում»։
Երևանյան ակումբը դեռ պաշտոնապես չի հայտարարել 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մասին, սակայն նրան ընդգրկել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի հայտացուցակում։
Դամե Դիոպը «Շիրակում» խաղացել է 2012-2014-ը՝ տեղափոխվելով Պրահայի «Սլավիա»։ Դրանից հետո նա խաղացել է նաև չեխական «Ֆաստավում», «Բանիկում» ու թուրքական «Հաթայսպորում»։ Նրա նախորդ ակումբը եղել է չեխական «Դինամո Չեսկե Բուդյովիցեն»։
Հայաստանի առաջնությունում սենեգալցի կիսապաշտպանը մասնակցել է 43 խաղի, դարձել 13 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։
Դամե Դիոպը 3 հանդիպում է անցկացրել Սենեգալի հավաքականի կազմում։


