Երկու տարի «Միլուոքի Բաքսում» անցկացնելուց հետո «Պորթլենդ Թրեյլ Բլեյզերս» վերադարձած 35-ամյա Դեմյեն Լիլարդը տեղեկացրել է, որ վնասվածքի պատճառով նոր մրցաշրջանում խաղահրապարակ դուրս չի գա, հաղորդում է Underdog NBA-ը:
«Հավանաբար, հաջորդ մրցաշրջանի սկզբին կվերադառնամ։ Աքիլեսյան ջլի պատռվածք ունեմ, լուրջ է, պետք չէ ռիսկի դիմել։ Ես պետք է լիովին վերականգնվեմ»,- ասել է Լիլարդը։


