Logo

Սոֆիա. Վիգեն Նազարյանը՝ բրոնզե մեդալակիր

21:17 / 04.03.2023Ըմբշամարտ
null

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի՝ Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վիգեն Նազարյանը (87 կգ) նվաճել է բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ) նվաճել էին արծաթե մեդալներ: Ռուդիկ Մկրտչյանը եզրափակիչում պարտվել էր Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Բուրակ Ուզունին, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը ոսկե մեդալի համար պայքարում զիջել էր բուլղարացի Աբու Մուսիմ Ամաևին:

Սլավիկ Գալստյանը (67 կգ) և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) դուրս են եկել մրցաշարի եզրափակիչ ու ոսկե մեդալների համար կպայքարեն մարտի 6-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ