Logo

Դանա Ուայթ. «Այս ամենը սպասելի չէր, բայց ցնցված չեմ»

17:49 / 17.08.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի նախագահ Դանա Ուայթի համար սպասելի չէր, որ Խամզաթ Չիմաևը միջին քաշային կարգի տիտղոսային մենամարտի ամբողջ ընթացքում առավելություն կունենար, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

- Ակնկալո՞ւմ էիք, որ մենամարտը կընթանա հենց այսպես՝ Չիմաևի լիակատար գերիշխանությամբ։

- Ո՛չ։ Մրցաշարից առաջ ես ասացի, որ գլխավոր մենամարտը կլինի երեկոյի իրադարձությունը։ Բայց ես ցնցված չեմ։ Չիմաևի նման գերիշխանությունը սպասելի չէր: Բայց եթե գերիշխես առաջին ռաունդում, հավանաբար կարող ես նույնն անել նաև երկրորդում։ Եվ այդպես մինչև մենամարտի ավարտը:

Հիշեցնենք, որ ԱՄԷ-ն ներկայացնող 31-ամյա չեչեն մարտիկը UFC 319-ի գլխավոր մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Դրիկուս դյու Պլեսիին, որից էլ «խլել» էր չեմպիոնական գոտին:

UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ