UFC-ի նախագահ Դանա Ուայթը բացատրել է, թե ինչու են խնդիրներ ծագել UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորի օկտագոն վերադարձի հարցում, հայտնում է LowKickMMA-ն:
«Նախ նա վերականգնվում է սարսափելի վնասվածքից հետո: Հիշում եք, թե որքան ժամանակ պահանջվեց, որպեսզի շարք վերադառնան Անդերսոն Սիլվան և Քրիս Վայդմանը: Սա առաջին խնդիրն է:
Եվ հետո, Մաքգրեգորը գումարի կարիք չունի: Բարդ է վերադառնալը, երբ ֆինանսական խնդիրներ չունես: Խաբիբին նույնպես գումար անհարժեշտ չէր, այդ պատճառով էլ նա գնաց թոշակի»,- ասել է 54-ամյա ֆունկցիոները:
Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը նախորդ անգամ օկտագոն է դուրս եկել 2,5 տարի առաջ՝ 2021 թվականի ամռանը: Այդ ժամանակ իռլանդացին մրցել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դասթին Պորյեի հետ ու ստացել ոտքի կոտրվածք:


