Logo

UFC-ի նախագահը՝ Դոնալդ Թրամփի աշխատակազմում ընդգրկվելու մասին

12:55 / 22.11.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի նախագահ Դանա Ուայթը մեկնաբանել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմում ընդգրկվելու մասին լուրերը:

«Ես զբաղվում եմ մենամարտեր կազմակերպելով, իսկ դա դաժան բիզնես է: Այս ոլորտում մարդիկ հաճախ են վիճում և ատում իրար, սակայն չկա ավելի կեղտոտ բան, քան քաղաքականությունը: Չեմ ցանկանում ոչ մի կերպ կապված լինել դրա հետ»,- 55-ամյա գործարարի խոսքը մեջբերում է Sports Business Journal-ը:

Հիշեցնենք, որ Դանա Ուայթն ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ամբողջ ընթացքում աջակցել էր Դոնալդ Թրամփին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա