Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը վերադառնում է «Բարսելոնա»՝ հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
38-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով։ Ամեն բան համաձայնեցված է։ Եվ՛ ֆուտբոլիստը, և՛ ակումբը սպասում են Լա լիգայի թույլտվությանը։
Անձամբ Չավին է Ալվեսին ցանկացել «Բարսայում» տեսնել։ Նա կարծում է, որ բրազիլացին կկարողանա օգնել ակումբին։ Կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանագիրը, որն ուժի մեջ կլինի մինչև մրցաշրջանի ավարտը։