Logo

Դանի Ալվեսն առաջին ֆուտբոլային հանդիպմանն է մասնակցել բանտում

21:23 / 29.01.2023ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, բրազիլացի Դանի Ալվեսը, որը մեղադրվում է դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար և այս պահին ձերբակալված է, ֆուտբոլային հանդիպման է մասնակցել բանտում, հայտնում է Marca-ն:

Բրազիլացին հինգշաթբի առաջին հանդիպումն է անցկացրել այլ բանտարկյալների հետ: Այդ հանգամանքը մեծ իրարանցում է առաջացրել բանտարկյալների շրջանում, որոնք ցանկացել են տեսնել պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի խաղը:

Հաղորդվում է նաև, որ Ալվեսը 100 եվրոյով առաջին անհրաժեշտության գնումներ է կատարել: Բրազիլացին գնել է 4 հատ պահածոյացված թունա, 4 հատ յոգուրտ, 1 հատ շամպույն, դեզոդորանտ և մի քանի էներգետիկ ըմպելիք: 

Հիշեցնենք, որ Դանի Ալվեսը, Բարսելոնայի դատարանի որոշմամբ, կալանավորվել էր հունվարի 20-ին ու զրկված է գրավով ազատ արձակվելու միջնորդություն ներկայացնելու իրավունքից: Նրան սպառնում է 4-12 տարվա ազատազրկում:

Միջադեպից հետո մեքսիկական «Պումասը» խզել էր ֆուտբոլիստի հետ պայմանագիրը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ